- ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ
- Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
- ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նորակառույց 4 բնակելի տների բնակարանամուտին
- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը
Իշխանությունը գնալու է ընտրության՝ բացառապես իշխանություն պահելու համար, առաջարկելու ոչինչ չունի. Հովհաննիսյան
11:07 8 Նոյեմբեր 2024Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Այդ ընտրության էությունը հետևյալն է. գալիք ընտրություններում պայքարել իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն վերցնելու համար։
Առաջին դեպքում՝ դա այլ հոգեվիճակով, ընդգծված վճռականությամբ, սեփական հնարավորությունները իրական գնահատելով ընտրության գնալն է, մյուսը՝ ընդդիմադիր կոմֆորտի համար պայքարը, որի մոտիվացիան բացառապես անձնական է։
Իշխանությունը բնականաբար ունի իր հաշվարկները, և նրան ձեռնտու է 2021-ի մրցակցային պատկերը։ Իշխանությունը բնականաբար հասկանում է, որ չունի նախկին ձայները (680 հազար), բայց հասկանում է նաև, որ մյուսները նույնպես չունեն իրենց արձանագրած ցուցանիշները։ Համաչափ (կամ նույնիսկ անհամաչափ) կորուստներով նույն մրցակցային դաշտը հնարավորություն է տալու իշխանությանը՝ վերարտադրվելու։
Իշխանությունն անթաքույց գնում է ընտրությունների։ Արտահերթ թե հերթական ընտրություններով այս իշխանությանը հաղթելու և երկրում խորքային ռեստարտ ունենալու համար անհրաժեշտ են նոր ուժեր, նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր գաղափարներ։ Այստեղ սիրել-չսիրելու հարց չէ, և հատուկ ընդգծեմ, ներկա-նախկին հարց չէ. առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք և հաջողության հավանականություն ունեն նաև 2021-ի դերակատարները։ Այլ հարց է, որ դա պետք է արվի ճիշտ ձևաչափերով ու ճիշտ ասելիքով։
Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններում, լինի հերթական, թե արտահերթ, ավելի քան հնարավոր է հաղթել և ձևավորել նոր իշխանություն։ Բայց դա հնարավոր է անել, եթե լինեն նոր միավորներ, նոր, թեկուզ այս պահին անհավանական թվացող դաշինքներ, նոր ասելիքով։ Գոնե այն պարզ պատճառով, որ այսօրվա և 2021-ի իրականությունները լրիվ տարբեր են։
Պարզ ասած. իշխանությունը գնալու է ընտրությունների՝ բացառապես իշխանություն պահելու համար. այն Հայաստանին առաջարկելու ոչինչ չունի։ Եթե մենք կարողանանք ձևավորել հավաքական ուժ (ուժեր), որոնք գնալու են ընտրության՝ իշխանություն վերցնելու և Հայաստանին նոր բան առաջարկելու համար, ունենալու ենք հաջողություն։
Իսկ եթե դրվող խնդիրը հերթական անգամ ընդդիմության մեջ լինելն է, ապա դա մասնավոր շահի սպասարկում է, և ընդդիմադիր ուժերի ճարտարապետներն ու մասնակիցները դա պետք է հենց սկզբից ազնվորեն ընդունեն։ Հայ ընտրողը պատրաստ է դուրս գալ տնից և գնալ ընտրատեղամաս, եթե տեսնի, որ իշխանություն փոխելու խնդիր և հնարավորություն իրոք դրված է»։
Լրահոս
- ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 15:47 7 Դեկտեմբեր 2024
- Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը 15:35 7 Դեկտեմբեր 2024
- ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նորակառույց 4 բնակելի տների բնակարանամուտին 15:21 7 Դեկտեմբեր 2024
- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում 15:09 7 Դեկտեմբեր 2024
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր 14:49 7 Դեկտեմբեր 2024
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն 14:36 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 14:22 7 Դեկտեմբեր 2024
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները 14:00 7 Դեկտեմբեր 2024
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր 13:48 7 Դեկտեմբեր 2024
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը 13:37 7 Դեկտեմբեր 2024
- Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն 13:25 7 Դեկտեմբեր 2024
- ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը 13:12 7 Դեկտեմբեր 2024
- Կոտայքում «Reanult Logan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է 12:59 7 Դեկտեմբեր 2024
- Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում 12:47 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:35 7 Դեկտեմբեր 2024
- Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի 12:23 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:12 7 Դեկտեմբեր 2024
- Ասադը մնացել է Սիրիայում, նրա կինն ու երեխաներն արտերկրում են 11:56 7 Դեկտեմբեր 2024
- Թուրքիայի մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանությանը 11:44 7 Դեկտեմբեր 2024
- Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի 11:32 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 11:47 29 Նոյեմբեր 2024 Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է
- 20:50 26 Նոյեմբեր 2024 Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է. Թադևոս Ավետիսյան Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է։
- 17:41 26 Նոյեմբեր 2024 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյան «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյան
Միջազգային լուրեր
- 14:22 7 Դեկտեմբեր 2024 Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը
- 13:37 7 Դեկտեմբեր 2024 Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը
- 13:25 7 Դեկտեմբեր 2024 Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն
Տնտեսություն
- 12:47 7 Դեկտեմբեր 2024 Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում
- 15:03 6 Դեկտեմբեր 2024 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան
- 22:36 5 Դեկտեմբեր 2024 Հոսանքանջատումներ դեկտեմբերի 6-ին Հոսանքանջատումներ դեկտեմբերի 6-ին