- Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը
- Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում ևս մեկ ատոմակայան կառուցել
- Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին
- ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Լավրով
- Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով
- Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի
- Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյան
- Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը
- Newday.am լրատվականի օպերատորին ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին (Տեսանյութ)
- Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
16:13 6 Դեկտեմբեր 2024ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում․
«Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար:
Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։
Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:
Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ իր անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։
Ձերդ գերազանցություններ,
Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։
Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել համաձայնագրի նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։
Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։
Հարգելի՛ գործընկերներ,
Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը:
Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար։
Շնորհակալություն»:
Լրահոս
- Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում ևս մեկ ատոմակայան կառուցել 14:47 21 Հունվար 2025
- Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը 14:40 21 Հունվար 2025
- Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին 14:35 21 Հունվար 2025
- ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Լավրով 14:23 21 Հունվար 2025
- Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով 14:12 21 Հունվար 2025
- Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի 13:59 21 Հունվար 2025
- Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյան 13:51 21 Հունվար 2025
- Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը 13:40 21 Հունվար 2025
- Newday.am լրատվականի օպերատորին ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին (Տեսանյութ) 13:30 21 Հունվար 2025
- Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան 13:23 21 Հունվար 2025
- «Ձեզ 100 տոկոսով ասում եմ, ժողովո՛ւրդ ջան, տուգանք գոյություն չունի»․ Հայկ Մարության 13:12 21 Հունվար 2025
- Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը 12:58 21 Հունվար 2025
- Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Ծառուկյան (Տեսանյութ) 12:48 21 Հունվար 2025
- Տնտեսական առումով ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ձեռնտու կառույց է. լքելու միտում չկա. Ալեն Սիմոնյան 12:37 21 Հունվար 2025
- Սպիտակի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են 117 սան և 29 աշխատակից 12:26 21 Հունվար 2025
- Դուք ակտիվ և շատ դրական անձնավորություն եք՝ օժտված ստեղծագործական լայն ներուժով. Պուտինը շնորհավորել է Խառատյանին 12:12 21 Հունվար 2025
- Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե՞ ոչ. պարզաբանում 11:59 21 Հունվար 2025
- Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին 11:47 21 Հունվար 2025
- Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան 11:35 21 Հունվար 2025
- Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով 11:23 21 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 14:23 21 Հունվար 2025 ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Լավրով ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Լավրով
- 13:51 21 Հունվար 2025 Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյան Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյան
- 12:37 21 Հունվար 2025 Տնտեսական առումով ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ձեռնտու կառույց է. լքելու միտում չկա. Ալեն Սիմոնյան Տնտեսական առումով ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ձեռնտու կառույց է. լքելու միտում չկա. Ալեն Սիմոնյան
Տնտեսություն
- 13:23 21 Հունվար 2025 Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան
- 11:12 21 Հունվար 2025 36 ժամ ջուր չի 36 ժամ ջուր չի
- 10:12 21 Հունվար 2025 Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ»
Հասարակություն
- 14:40 21 Հունվար 2025 Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը
- 14:35 21 Հունվար 2025 Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին
- 14:12 21 Հունվար 2025 Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով