11:32:50 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հաստատվել է Հայաստան-Վրաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

    14:52 18 Մարտ 2025

    ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

    Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:

    Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ ժամը 21։00-ին ԵրևանիՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս