19:46:49 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա

    21:28 18 Մայիս 2024

    Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից հրապարակային խոսք ուղղեց իշխանությանն ու իշխանամերձ շրջանակներին․

    «Այսօր տեսե՞լ եք տեսանյութը՝ Ալիևը ի՛նչ երաժշտություն դրած էր Արցախում ման գալիս։ Ծաղրանք։ Ես ամբողջ ՔՊ-ի պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, էդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին՝ ֆեյք- մեյք, ինչ կաք՝ չկաք, բոլորիդ՝ գոնե մի բառ ասեք էդ «մարդուն»։

    Ձե՛զ չի ծաղրում մենակ, բոլորիս է ծաղրում։ Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է։ Մի բառ ասեք, տղամա՞րդ չեք, հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա՝ ատամները սրած՝ փորձելով ինքնադրսևորվել։ Դե խոսեք, արձագանքեք։ Մի կողմից ծաղրում է ձեզ, մի կողմից ստիպում, որ ձեր հայրենիքը զիջեք՝ կտոր առ կտոր։ Խոսե՛ք»,- հանդիմանեց Բագրատ Սրբազանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս