00:23:19 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աֆղանստանում ստեղծված իրավիճակը սպառնում է ՀԱՊԿ երկրների կայունությանը. Տոկաեւ

    20:13 16 Մայիս 2022

    Աֆղանստանում տիրող անհանգիստ իրավիճակը սպառնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների կայունությանը, որը պետք է հաշվի առնի հնարավոր սպառնալիքները։ Այս մասին երկուշաբթի օրը ՀԱՊԿ գագաթաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ ԿասիմԺոմարտ Տոկաեւը։ 

    «Այս երկրում անկայուն իրավիճակը, ինչպես նաեւ Աֆղանստանի տարածքում զինված խմբավորումների չդադարող գործունեությունը շարունակում են սպառնալ մեր պետությունների անվտանգությանն ու կայունությանը։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր սպառնալիքները եւ էլ ավելի մեծ ուշադրություն դարձնի Կենտրոնական Ասիայի հարավային սահմանների անվտանգության ապահովմանը»,- ասել է նա:

    Ղազախստանի նախագահի կարծիքով՝ ապագայում անվերապահ առաջնահերթությունը կազմակերպության խաղաղապահ ներուժի զարգացումն է, եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն տարվում են։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են եւ տարեցտարի կատարելագործվում են, ծրագրեր են մշակվում դրանք ժամանակակից սպառազինությամբ, տեխնիկայով եւ հատուկ միջոցներով համալրելու ուղղությամբ։ Ինչպես գիտեք, Ղազախստանի նախաձեռնությամբ ստեղծվել է Խաղաղապահության զարգացման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտը։ Այսպիսով, ձեւավորվել են բոլոր անհրաժեշտ գործիքները, եւ, մեր կարծիքով, արդեն անհրաժեշտ է խնդիր դնել ՀԱՊԿ-ը միացնելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը»,- առաջարկել է Տոկաեւը։   

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս