00:45:20 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ-ը կամրապնդի կազմակերպության ներուժը՝ աճող մարտահրավերների եւ սպառնալիքների պատճառով․ Ռահմոն

    20:24 16 Մայիս 2022

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները կամրապնդեն նրա ներուժը՝ կապված մարտահրավերների եւ սպառնալիքների բազմակի աճի հետ։ Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովի բացման ժամանակ հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

    «Հաշվի առնելով անվտանգությանը սպառնացող մարտահրավերների եւ սպառնալիքների բազմակի աճը՝ մենք պետք է ավելացնենք համատեղ ջանքերը՝ կազմակերպության ներուժն ու կարողությունները ուժեղացնելու համար»,- ասել է Ռահմոնը

    «Աֆղանստանի օրինակով մենք տեսնում ենք, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում կուտակվել են բացասական գործոններ, որոնք նպաստել են այս երկրում ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը։ Այս առումով ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի հարավային սահմաններում իրավիճակի զարգացման տարբեր սցենարների»,- հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս