00:24:58 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր

    16:41 16 Մայիս 2022

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում սպասվող հոբելյանական գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնի է դարձել Կրեմլի նյութերից:

    «Պլանավորվում է ռազմական համագործակցությունը խորացնելու, ավանդական և նոր մարտահրավերներին և սպառնալիքներին (այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից) արդյունավետ դիմակայելու հետ կապված հարցերի քննարկում: Առաձին ուշադրություն է դարձվելու բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցերին», - ասված է Կրեմլի նյութերում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս