23:30:59 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մակրոնը կմեկնի ԱՄԷ՝ երկրի հանգուցյալ նախագահի ընտանիքին իր ցավակցությունը հայտնելու hամար

    19:33 14 Մայիս 2022

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու մասին՝ շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանի մահը սգելու եւ իր աջակցությունը հայտնելու իշխող ընտանիքին, որի հետ Ֆրանսիան շահավետ գործարար եւ ռազմական կապեր է պահպանում, հայտնում է Reuters-ը։

    Մակրոնն ԱՄԷ կմեկնի կիրակի օրը, ասվում է նրա վարչակազմի հայտարարության մեջ, հարգանքի տուրք մատուցելու երկրի նախագահին, ով մահացել էր ուրբաթ օրը, եւ «աջակցություն հայտնելու նրա եղբորը՝ թագաժառանգ արքայազն Շեյխ Մուհամեդ բեն Զայեդին եւ ընտանիքի մնացած անդամներին»

    ԱՄԷ-ն, որը նավթի խոշորագույն արտադրողն է աշխարհում, Ֆրանսիան որպես տարածաշրջանում ռազմավարական գործընկեր է դիտարկում, եւ գործարար կապերը, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի եւ էներգետիկ ենթակառուցվածքների մատակարարումը, ամրապնդվել են Մակրոնի առաջին նախագահական ժամկետի ընթացքում:

    Նոյեմբերին Դուբայ կատարած աղմկահարույց այցի ժամանակ Մակրոնը ցույց տվեց իր լավ հարաբերությունները երկրի փաստացի առաջնորդի՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդի հետ, իսկ երկու երկրների գործարար պատվիրակությունները մի շարք խոշոր գործարքներ ստորագրեցին:
    ԱՄԷ-ն 80 Dassault Aviation Rafale կործանիչ եւ 12 ռազմական ուղղաթիռ է պատվիրել 17 միլիարդ եվրոյի սպառազինության գործարքի շրջանակներում, որը, ֆրանսիացիների խոսքով, հազարավոր տեղական աշխատատեղեր կստեղծի:

    ֆրանսիական TotalEnergies եւ Engie էներգետիկ հսկաները եւս միլիարդ եվրոյի գործարքներ են շահել:

    Փարիզը մշտական ​​ռազմաբազա ունի Էմիրությունների մայրաքաղաքում։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս