- Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
- ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նորակառույց 4 բնակելի տների բնակարանամուտին
- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը
- Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն
«Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»․ Սունդուկյանի անվան թատրոն
18:37 4 Նոյեմբեր 2024Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել․
«Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդունեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք եկել էին լուսաբանելու նախկին «Գոյ» թատրոնին վերաբերող հարցը։ Հանդիպմանը ներկա էին նաև Սունդուկյան թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, Նելլի Շահնազարյանը, դերասաններ Լևոն Ավետիսյանը, Ալեքսան Թադևոսյանը, լրատվության և հասարակայնության պատասխանատու Անի Ներսիսյանը, իսկ նախկին «Գոյ» թատրոնը ներկայացնող փաստաբան Կարո Ասատրյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սարգիս Արզումանյանը դուրս եկան հանդիպումից։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին այն առաջարկները, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից ներկայացվել են նախկին «Գոյ» թատրոնի աշխատակիցներին՝ առողջ և արդյունավետ համագործակցության ստեղծման նպատակով։ Մասնավորապես, առաջարկվել է աշխատել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում կամ, մասնավոր թատրոն դառնալու պարագայում, ստանալ մեկ տարվա պետական սուբսիդավորմանը համարժեք դրամաշնորհ և շաբաթ-կիրակի օրերին ներկայացումներ խաղալ թատրոնի չորրորդ հարկի դահլիճում։ Նշված առաջարկները մերժվել են նախկին «Գոյ» թատրոնի անունից բանակցողների կողմից։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 2-ին նախկին «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը, ըստ որի Արդարադատության նախարարությունն իբրև թե փաստել էր, որ 9 ամիս «Գոյ» թատրոնի գործունեությունը ապօրինաբար դադարեցված էր, այսօր փաստաբան Կարո Ասատրյանը պետք է ներկայացներ տվյալ հայտարարության հիմքը։ Ներկայացված փաստաթուղթը, սակայն, փաստում է միանգամայն այլ պատկեր։ ՀՀ Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանի պատասխանը փաստում է, որ «Արդարադատության նախարարությունը (...) լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալու, թե այս կան այն պահանջի պայմաններում արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքի իրացումը»։ Պատասխանում հստակ նշվում է նաև, որ վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց (ոչ թե վիճարկման), և խոսք չի կարող լինել վարչական ակտի կատարման՝ օրենքի ուժով կամ դատարանի համապատասխան որոշմամբ կասեցման մասին։
Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքի կասեցված լինելուն (չլինելուն) կամ կազմակերպությանը գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունք վերապահված լինելու (չլինելու) հարցերին՝ հարկ է նշել, որ նշված հարցերը կարող էին քննարկման առարկա դառնալ բացառապես դատարանի որոշմամբ հայցի ապահովում կիրառված լինելու պայմաններում։
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Վարչական դատարանը ս․թ․ սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է թիվ ՎԴ/2195/05/24 վարչական գործով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
Վերոնշվածից բխում է, որ նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։ Այս մասին տեղեկացվեց լրագրողների հետ հանդիպմանը։
Լիահույս ենք, որ այսուհետ կդադարեցվեն փաստերի խեղաթյուրումը, անհիմն հայտարարությունների տարածումը և միակողմանի մեկնաբանությունները»։
Լրահոս
- Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը 15:35 7 Դեկտեմբեր 2024
- ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նորակառույց 4 բնակելի տների բնակարանամուտին 15:21 7 Դեկտեմբեր 2024
- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում 15:09 7 Դեկտեմբեր 2024
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր 14:49 7 Դեկտեմբեր 2024
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն 14:36 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 14:22 7 Դեկտեմբեր 2024
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները 14:00 7 Դեկտեմբեր 2024
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր 13:48 7 Դեկտեմբեր 2024
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը 13:37 7 Դեկտեմբեր 2024
- Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն 13:25 7 Դեկտեմբեր 2024
- ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը 13:12 7 Դեկտեմբեր 2024
- Կոտայքում «Reanult Logan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է 12:59 7 Դեկտեմբեր 2024
- Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում 12:47 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:35 7 Դեկտեմբեր 2024
- Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի 12:23 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:12 7 Դեկտեմբեր 2024
- Ասադը մնացել է Սիրիայում, նրա կինն ու երեխաներն արտերկրում են 11:56 7 Դեկտեմբեր 2024
- Թուրքիայի մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանությանը 11:44 7 Դեկտեմբեր 2024
- Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի 11:32 7 Դեկտեմբեր 2024
- Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է 11:12 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 13:10 4 Դեկտեմբեր 2024 Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում
- 13:58 3 Դեկտեմբեր 2024 Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
- 23:56 29 Նոյեմբեր 2024 Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում
Աշխարհ
- 13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
- 22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն