- Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում
- ԱՄՆ կոնգրեսականներն պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
- Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
- ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը
- Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել
- Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
- Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի
- Հայազգի Նորա Պայրաքթարյանը պաշտոն է ստացել Լիբանանի նոր կառավարությունում
- Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին
- Ինչպես ձեռք բերել 11 մլն դրամից ավելի արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և խնայելով ավելի քան 3 մլն դրամ
Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել
15:50 20 Դեկտեմբեր 2024Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։
Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի հանդուրժողականության» մասին, թե ինչպես է կառավարությունը «վերականգնել ու պահպանել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, ինչպես նաև՝ Ղարաբաղում և Շուշիում հին աղվանական առաքելական եկեղեցիները»։ Փաշազադեն Գալագերին կոչ է արել այցելել Արցախ՝ «ծանոթանալ մշակութային ցեղասպանության ենթարկված տարածքներում կրոնական-հոգևոր ժառանգությունը վերականգնելու աշխատանքներին»։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունների՝ Գալագերը ևս ընդգծել է «Ադրբեջանի բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը»։
Հոգևոր, կրթական և մասնագիտական գործունեության բերումով, հավանաբար, Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան ծանոթ է Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պատմությանն ու պատկանելությանը և միգուցե տեղյակ է, թե 2020 թվականից հետո ադրբեջանցիներն ինչպիսի «վերաբերմունք» ունեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։
Արդյո՞ք Վատիկանի ներկայացուցիչները վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հաճախակիացրած շփումներում արծարծում են այս հարցը, արդյո՞ք կոչ են անում չքանդել, չավերել, չյուրացնել քրիստոնյա հնագույն ազգերից մեկի՝ հայերի թողած հարուստ ժառանգությունը։ Համենայնդեպս՝ պաշտոնական հաղորդագրություններում նման տեղեկություններ չկան։
«Գեղարդ» հիմնադրամը բազմիցս անդրադարձել է այս խնդրին։ Ադրբեջանի ֆինանսական նվիրատվությունները Վատիկանին չպե՛տք է պատճառ դառնան, որ Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն աչք փակի ադրբեջանական հանցագործությունների վրա։ Վատիկանը չպե՛տք է նպաստի հայկական ժառանգության ինքնության փոփոխության ադրբեջանական հետևողական քաղաքականությանը։
Կարծում ենք, որ Վատիկանը պետք է դատապարտի Ադրբեջանի՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման քաղաքականությունը և մաս չդառնա ադրբեջանական քարոզչական արշավին ու Բաքվի իշխանությունների հանցանքներին»,- ասված է հովդածում։
Լրահոս
- Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում 23:59 8 Փետրվար 2025
- ԱՄՆ կոնգրեսականներն պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը 23:42 8 Փետրվար 2025
- Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին 23:27 8 Փետրվար 2025
- ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը 23:12 8 Փետրվար 2025
- Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել 22:50 8 Փետրվար 2025
- Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է 22:31 8 Փետրվար 2025
- Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի 21:46 8 Փետրվար 2025
- Հայազգի Նորա Պայրաքթարյանը պաշտոն է ստացել Լիբանանի նոր կառավարությունում 21:23 8 Փետրվար 2025
- Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին 21:00 8 Փետրվար 2025
- Ինչպես ձեռք բերել 11 մլն դրամից ավելի արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և խնայելով ավելի քան 3 մլն դրամ 20:48 8 Փետրվար 2025
- Փետրվարի 10-ից կգործարկվեն անվճար ուսանողական ավտոբուսները․ Արարատի համայնքապետարան 20:35 8 Փետրվար 2025
- Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը․ Արմեն Աշոտյան 20:21 8 Փետրվար 2025
- Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ 20:08 8 Փետրվար 2025
- Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Պուտինին երկիր այցելելու արգելք տված դատախազի նկատմամբ. Reuters 19:50 8 Փետրվար 2025
- Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը 19:36 8 Փետրվար 2025
- Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու 19:23 8 Փետրվար 2025
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք է 19:00 8 Փետրվար 2025
- Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ. Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլև այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից. Աշոտյան 18:46 8 Փետրվար 2025
- Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները 18:30 8 Փետրվար 2025
- ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետ 18:19 8 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
22:19 7 Փետրվար 2025 Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
-
18:32 7 Փետրվար 2025 Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում
-
17:44 27 Հունվար 2025 Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն