03:01:00 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Գազպրոմ»-ը մտադիր է գնել «Արմենիա TV»-ն

    08:00 14 Փետրվար 2014


    Ըստ մեր աղբյուրների, ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն հետաքրքրված է «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Արդեն երկար ժամանակ է` ընկերությունը քննարկում է հեռուստաընկերությունը գնելու հարցը:
    Հեռուստաընկերությունը գնելու բանակցությունները «Գազպրոմ» ընկերությունը «Արմենիա» հեռուստաընկերության հետ իրականացրել է միչև սեպտեմբերի 3-ը, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը:
    Դրանից հետո բանակցությունները կասեցվել են, սակայն այժմ, մեր տեղեկություններով, «Գազպրոմ»-ը կրկին մտադրություն ունի վերսկսելու հեռուստաընկերությունը գնելու շուրջ բանակցությունները:

    Նկատենք, որ ռուսական իշխանությունները հետաքրքրված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՊՀ տարածաշրջանում գործող առաջատար հեռուստաընկերություններով:
    Այսպիսով ռուսական կողմը փորձում է վերահսկողություն սահմանել տարածաշրջանի լրատվական դաշտի վրա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս