21:08:35 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ

    11:42 16 Հունվար 2025

    Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմից էլ պատանդների և պահվող անձանց ազատ արձակում. այս մասին ասվում է X-ում ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

    «Հուսով ենք, որ սա պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների անվտանգության երաշխավորման գործիք կդառնա՝ ուղի հարթելով դեպի Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն: Բարձր է գնահատվում միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,-նշված է գերատեսչության գրառման մեջ:

    Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրախման բին Ջասսիմ Ալ Տանին երեկ պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին, այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։

    Նա նշել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր։ Այդ ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները, ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ։ 

    Reuters-ը հայտնում է, որ «Հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, մշտական հրադադարի հասնելը և Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:

    Երրորդ փուլի շրջանակներում սպասվում է, որ կվերադարձվեն զոհվածների մնացած բոլոր մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս