02:14:15 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գազի բալոն է պայթել Երասխ գյուղի տներից մեկում․ ընտանիքի երեք անդամները հիվանդանոց են տեղափոխվել

    18:25 6 Փետրվար 2025

    Փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․)  և  Թ․ Խ․-ն  (ծնված 1969 թ․), ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։

    Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

    Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս