10:13:32 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Fastex-ը «Գիտուժի կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է

    19:14 4 Հոկտեմբեր 2024

    Fastex-ը  «Գիտուժի»  կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է 

     

    Ս․թ․ հոկտեմբերի 1-6-ն Ազատության հրապարակում անցկացվում է «Գիտության շաբաթ» փառատոնը, որի գլխավոր հովանավորը Fastex-ն է։ Միջոցառմանը Fastex-ը կներկայացնի իր YoCerebrum և Cerebrum Intelectus նախագծերը և տեղեկատվական դասընթացների շարքը։ 

     

    Fastex-ը կարևորում է Հայաստանում գիտությանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների անցկացումը, որն իր հերթին ձևավորում է մրցունակ էկոհամակարգ և նպաստում հասարակության շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը։

     

    Այցելելով Fastex-ի տաղավար՝ ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալ  Cerebrum Intelectus և YoCerebrum նախագծերին, մետավերս տիրույթին և ԵՊՀ-ում իրականացված «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքները» թեմայով դասընթացին։ Այցելուները տեղում կարող են ստեղծել իրենց եռաչափ ավատարը, մուտք գործել  YoCerebrum վիրտուալ աշխարհ և տեղափոխվել տարբեր տիրույթներ, այդ թվում՝ Virtual Yerevan տարածք։ 

     

    Տեխնոլոգիական աշխարհի և գիտության ոլորտի հանդեպ հետաքրքվածների համար այս նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է՝ ստանալ տպավորիչ փորձառություն և դառնալ տեխնոլոգիական ապագայի մի մասը։

     

    Ի դեպ, միջոցառման ընթացքում մրցույթը հաղթած ուսանողները կկարողանան այցելել Երևանում գտնվող ftNFT Phygital Space և մասնակցել Cerebrum Intelectus-ի կողմից իրականացվող մեկ բաց դասի։

     

    «Գիտուժի» նպատակն է զարգացնել միջգիտակարգային համագործակցության մշակույթը Հայաստանում՝ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտներին և ուսանողներին ներգրավելով գիտության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։ 

     

    Fastex-ի նորարական մոտեցումների ինտերգումը կնպաստի գիտության զարգացմանն ու մրցունակ ոլորտի ձևավորմանը։

     

    Գիտուժի մասին

     

    «Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ:Համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։

     

     

    Գիտուժի օրակարգը բյուրեղացված է իր առաքելության մեջ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ 

    Fastex-ի մասին

     

    Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս