01:31:21 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրոպական քաղաքներում էներգետիկ ճգնաժամի ֆոնին մեկնարկում է Սուրբ Ծննդյան սեզոնը

    16:39 27 Նոյեմբեր 2022

    Եվրոպական շատ քաղաքներում բացվել են ավանդական Սուրբ Ծննդյան շուկաները: Այս տարվա տոնակատարությունները տեղի կունենան էներգետիկ ճգնաժամի պայմաններում, և Փարիզից Լոնդոն քաղաքային իշխանությունները սահմանափակում են տոնական լուսավորության ժամերը կամ անցնում են էներգախնայող լույսերի, հայտնում է Associated Press-ը:

    Այսպիսով, Լոնդոնի Օքսֆորդ փողոցում տեղադրված են LED լամպեր, քաղաքի տոնական լուսավորությունը  միացված  է ժամը 15:00-ից 23:00-ը։ Փարիզում Ելիսեյան դաշտերը լուսավորված են  լինելու միայն մինչև 23:45, և ոչ մինչև 2:00, ինչպես նախորդ տարիներին:  Դեկորատիվ լուսավորության վրա խնայողություններ են արվելու Վերոնայում, Ստրասբուրգում, Բուդապեշտում և շատ այլ եվրոպական քաղաքներում:

    Այնուամենայնիվ, որոշ եվրոպացիներ անհեթեթություն են համարում էլեկտրաէներգիան խնայելու իշխանությունների ջանքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպացիները  նախորդ երկու տարիներին նույնպես համեստորեն են նշել Սուրբ Ծնունդը՝ COVID-19 համաճարակի պատճառով։ Նրանք կարծում են, որ հնարավոր է էլեկտրաէներգիա խնայել այլ եղանակներին և Սուրբ Ծնունդը տոնել շքեղ, ինչպես վայել է այս տոնին։

    Գերմանիայում տոնական լուսավորությունը վառ կլինի՝ չնայած պահպանության խմբերի կողմից զսպվածության կոչերին: Իսպանիայում շատ քաղաքներ նույնպես Սուրբ Ծննդյան լույսերը տեսնում են որպես տոնական սեզոնի կարևոր մաս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս