08:18:24 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

    18:54 21 Փետրվար 2024

    Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է սահմանամերձ շրջաններում խաղաղությանը և անվտանգությանը։

    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն:

    Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելության առաջին ամիսների գործունեության ընթացքում հիմնադրվել են կենտրոնակայան Եղեգնաձորում և 6 առաջադիր հենակետ՝ սկսած Իջևանից, մինչև Կապան։

    «Մինչև այսօր ԵՄ դիտորդական առաքելությունն անց է կացրել 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է խաղաղությանը և անվտանգությանը սահմանամերձ շրջաններում։

    Ես ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել ԵՄ անդամ երկրներին՝ քաղաքական օժանդակության համար, ինչպես նաև Կանադային՝ փորձագետ գործուղելու համար։

    Վերջերս ընդունած որոշումն՝ ամրացնել ԵՄ դիտորդական առաքելությունը և անձնակազմն ավելացնել մինչև 209-ը՝ վերահաստատում է ԵՄ դիտորդական առաքելության հաջողությունը և հաստատակամությունը՝ սատարելու կայունությանը և խաղաղությանը»,- ասաց Ռիտերը։

    «Չնայած խրթին օպերատիվ իրավիճակին՝ առաքելությունը կայունացնող կարևոր դեր է խաղում սահմանամերձ շրջաններում՝ նպաստելով լարված իրավիճակի դեէսկալացիային և միջադեպերի քանակի նվազեցմանը»,- ընդգծեց Ռիտերը։

    Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ իր աներեր օժանդակության և կառուցողական ներգրավման համար։

    «Կուզեի շեշտել իմ աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակը։ Թեև նրանք աշխատում են տներից և ընտանիքներից հեռու՝ նրանց նվիրումը մեծ նպաստ է բերել առաքելության հաջողությանը։

    Հաշվի առնելով ներկայիս անորոշության համատեքստը՝ մենք շարունակում ենք մեր նվիրումը հայտնել մեր մանդատին՝ որպես անաչառ դերակատար՝ ի սատարումն Եվրամիության՝ այս տարածաշրջանում կարգավորման ջանքերին»,- եզրափակեց Ռիտերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ