18:21:08 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապօրինի ջրօգտագործմամբ ձկնաբուծություն՝ Գեղարքունիքում

    16:05 25 Հունիս 2024

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» տեղամասի տարածքի ստուգման ընթացքում արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ Ա.Հ.-ն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով շահագործվող 3 ջրավազանի համար ապօրինի ջրառ է իրականացնում Կարճաղբյուր գետից։
     

    ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։
     

    Հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու և անօրինական ջրօգտագործման համար Ա.Հ.-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ