- Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
- Ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, շատ կարևոր է, որ դա ուղղված է ապագային, ՀԱՊԿ զարգացմանը․ Փաշինյանը՝ Պուտինին
- Հանդիպում 30 տարի անց՝ Ֆրանսիայի հրապարակում
- Թուրք լրագրողին հունից հանել է Զելենսկու պահանջներից մեկը
- Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հարցը
- Բելգրադի վրա տեղադրված ռումբերի մասին սպառնալիքների տարափ է տեղացել
- Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել
- Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. պատճառը թափ հավաքող հանրահավաքներն են ու իշխանափոխության վտանգը. 168.am
- Մոսկվայում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը
- Վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Հավաքների ընթացքում հանցավոր արարքների նկատմամբ դրսևորվելու է լիարժեք անհանդուրժողականություն. Դատախազություն
18:14 13 Մայիս 2022Տևական ժամանակ մայրաքաղաք Երևանում, որոշ օրերին նաև հանրապետության առանձին մարզերում շարունակվող հավաքների, երթերի, դրանց ընթացքում իրականացվող անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրվել են դրանց մասնակից առանձին անձանց կողմից ինչպես հավաքների անցկացման ընթացքում հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ այլ, հավաքի մասնակից չհանդիսացող, որոշ դեպքերում նաև հավաքների մասնակիցների հայացների, կոչերի և կատարվող գործառայողությունների նկատմամբ անհամաձայնություն ունեցող քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների գործադրման, բռնությունների սպառնալիքներ հնչեցնելու կամ այդպիիք հրապարակայնորեն արդարացնելու, ինչպես նաև գույք վնասելու բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր դատախազությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես արձանագրվել են քաղաքացիների խմբերի կողմից ճանապարհներ փակելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, հարվածելու, ոստիկանությանն սպասարկող, ինչպես նաև այլ քաղաքաիների ավտոմեքենաներին, ակցիաներին հարակից օբյեկտների ապակիներին դիտավորյալ հարվածներ հասցնելու և գույքային վնաս պատճառելու, հրապարակայնորեն այլընտրանքային կամ հակադրվող դիրքորոշում հայտնած անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, դրանք հրապարակայնորեն արդարացնելու, խուլիգանական արարքներ կատարելու դրսևորումներ
Ոստիկանության ծառայողների զեկուցագրերի, քաղաքացիների ահազանգերի, ԶԼՄ-ների և համացանցային հաղորդակցային այլ ռեսուսրների մշտադիտարկման արդյունքների հիման վրա հետաքննության և նախաքննության մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 226.2-րդ,, 316-րդ, 258-րդ հոդվածների տարբեր մասերով, համակցություններով հարուցվել և քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հատկանշական են հատկապես մայիսի 8-ին Շիրակի մարզ կատարված ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի ունեցած խուլիգանության միջադեպը, երբ ավտոերթի մի խումբ մասնակիցներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Մեկ այլ ակնառու դեպք արձանագրվել է 2022թ. մայիսի 11-ին կազմակերպված երթի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ, երբ նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մի քանի անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել ոստիկաններին: Քրեական օրենքով արգելված նշված գործողություները կատարելու կասկածանքով վերջինս ձերբակալվել է:
Քննվող քրեական գործերով նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մի քանի անձանց նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու միջնոդրություններ են հարուցվել դատարան:
Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններն ուղեկցվում են փոխադարձ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ծանր վիրավորանքի, ատելության խոսույթով, որոնք ակնհայտ հանցածին երևույթներ են և մեծացնում են ներհասարակական բևեռացվածությունը, ստեղծում հանցավոր արարքների կատարմանը նպաստող մթնոլորտ և պայմաններ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ խաղաղ, օրենքով սահմանված հավաքներին մասնակցությունը իրենց սահմանադրական իրավունքն է, և պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել դրանց խաղաղ ընթացքը, մասնակիցների իրավունքները: Մայրաքաղաքում ընթացող հավաքների, ակցիաների մասնակիցների նկատմամբ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ այլ քաղաքացիների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները ՀՀ դատախազության կողմից արժանացել և արժանանալու են համարժեք իրավական գնահատականի:
Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունը նաև հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և քրեական անխուսափելի պատասխանատվության չենթարկվելու, հասարակական կարգը, համակեցության կանոնները պահպանելու համար զերծ մնալ հանցավոր գործողություններից։
Բոլոր նմանատիպ արարքների նկատմամբ դրսևորվելու է լիակատար անհանդուրժողականություն և ձեռնարկվելու են բոլոր միջոցները այդպիսիք կատարող անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական համաչափ գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար:
Լրահոս
- Թուրք լրագրողին հունից հանել է Զելենսկու պահանջներից մեկը 01:16 17 Մայիս 2022
- Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հարցը 01:00 17 Մայիս 2022
- Բելգրադի վրա տեղադրված ռումբերի մասին սպառնալիքների տարափ է տեղացել 00:45 17 Մայիս 2022
- Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել 00:30 17 Մայիս 2022
- ԱՄՆ-ը մտադիր է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել 5 խմբավորումների 00:15 17 Մայիս 2022
- Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր 23:45 16 Մայիս 2022
- Ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, շատ կարևոր է, որ դա ուղղված է ապագային, ՀԱՊԿ զարգացմանը․ Փաշինյանը՝ Պուտինին 23:23 16 Մայիս 2022
- Հանդիպում 30 տարի անց՝ Ֆրանսիայի հրապարակում 23:21 16 Մայիս 2022
- Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. պատճառը թափ հավաքող հանրահավաքներն են ու իշխանափոխության վտանգը. 168.am 23:06 16 Մայիս 2022
- Մոսկվայում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը 22:52 16 Մայիս 2022
- Վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 22:48 16 Մայիս 2022
- Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է․ Շարմազանով 22:36 16 Մայիս 2022
- Երևանում կին վարորդը ոչ սթափ վիճակում հարձակվել է պարեկների վրա, հայհոյել և թքել նրանց վրա 22:25 16 Մայիս 2022
- Ինքը կազմաքանդի բանակը, մերժի պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները, ու վերջում ՀԱՊԿ-ը մեղավոր դուրս գա՞․ Ա․ Ղազինյան 22:14 16 Մայիս 2022
- Աղվան Հովսեփյանի որդիների գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության քննությունը հետաձգվեց 22:03 16 Մայիս 2022
- Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան (վիդեո) 21:52 16 Մայիս 2022
- Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, ոստիկանությանը կոչ ենք անում բացառել այս դեպքերը․ՓՊ 21:41 16 Մայիս 2022
- Մետրոպոլիտենում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում, ինչի հետևանքով խախտվել է երթևեկության գրաֆիկը 21:41 16 Մայիս 2022
- Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը 21:30 16 Մայիս 2022
- Ռուս խաղաղապահները «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախում 21:19 16 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
23:23 16 Մայիս 2022 Ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, շատ կարևոր է, որ դա ուղղված է ապագային, ՀԱՊԿ զարգացմանը․ Փաշինյանը՝ Պուտինին Ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, շատ կարևոր է, որ դա ուղղված է ապագային, ՀԱՊԿ զարգացմանը․ Փաշինյանը՝ Պուտինին
-
20:02 16 Մայիս 2022 Հանրային սննդի օբյեկտներում ծխելու մասին արգելքը չի՛ հանվելու․ ԱՆ-ն հերքում է Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է:
-
19:50 16 Մայիս 2022 Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն. ՊՆ Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն. ՊՆ
Միջազգային լուրեր
-
02:00 17 Մայիս 2022 «Եվրատեսիլ»-ից Ադրբեջանի դուրս մնալը պաշտոնական չէ․ Պատվիրակության ղեկավար «Եվրատեսիլ»-ից Ադրբեջանի դուրս մնալը պաշտոնական չէ․ Պատվիրակության ղեկավար
-
01:31 17 Մայիս 2022 Ուկրաինայի հատուկ ծառայությունները Մազանովսկի շրջանում ամոնիակային սելիտրա են պայթեցրել․ ՌԴ ՊՆ Ուկրաինայի հատուկ ծառայությունները Մազանովսկի շրջանում ամոնիակային սելիտրա են պայթեցրել․ ՌԴ ՊՆ
-
01:16 17 Մայիս 2022 Թուրք լրագրողին հունից հանել է Զելենսկու պահանջներից մեկը Թուրք լրագրողին հունից հանել է Զելենսկու պահանջներից մեկը
Տնտեսություն
-
19:42 14 Մայիս 2022 Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
-
20:54 13 Մայիս 2022 Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 5 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 455.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.19 դրամով:
-
14:44 9 Մայիս 2022 Արարատի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: