- Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան
- Գնել Սանոսյանը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Ստամբուլում հանդիպում են ունեցել
- Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց
- Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից
- Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում
- Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին․ Պեսկով
- Բայդենի վարչակազմը երաշխիքներ է տվել, որ Բեյրութում և դրա արվարձաններում Իսրայելի հարվածները կքչանան. Լիբանանի վարչապետ
- Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
- Օրակարգ, ծրագիր, վճռականություն․ պարտադիր կետեր՝ ընդդիմադիր առաջնորդի համար․ Նարեկ Մալյան
- Լիբանանում 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 41 մարդ է զոհվել
Հայաստանի ազգային պատկերասրահն իր կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի էքսպոյին
21:55 16 Սեպտեմբեր 2024ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նպատակը կրթական գործընթացներում մշակութային կրթության դերը ընդլայնելն է` նպաստելով դպրոցականների կարողությունների զարգացմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի ձևավորմանը:
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում օրերս ԿԳՄՍ նախարարությունը բոլոր մարզերում կազմակերպել էր «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ: Ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների ու դպրոցների համար սա իրազեկման հրաշալի հարթակ էր:
Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքում էքսպո-արշավին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետ Կոլյա Միքաելյանը: Էքսպոյի բացմանը ելույթ են ունեցել փոխմարզպետ Բագրատ Սողոմոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Մայր թանգարանի տնօրենը խոսել է դպրոցականների մշակութային կրթության կարևորության մասին, կոչ արել առավել ակտիվ մասնակեց պատկերասրահի կրթական ծրագրերին և հաճախ այցելել մշակութային հաստատություններ:
Վայոց ձորում ՀԱՊ-ը երկու մասնաճյուղ ունի` Եղեգնաձորի և Ջերմուկի պատկերասրահները: Եղեգնաձորի էքսպո-արշավին մշակութային 6 կազմակերպությունների շարքում ներկայացել են նաև Ջերմուկի ու Եղեգնաձորի պատկերասրահները: Աշխատակիցները դպրոցականներին ներկայացրել են իրենց բազմաթիվ կրթական ծրագրերը` այդ թվում «Դպրոցական բաժանորդային համակարգով» իրականացվողները: Դրանք լավ հնարավորություն են ոչ միայն թանգարաններ այցելելու, այլև անվճար մասնակցելու պատկերասրահի կրթական ծրագրերին: ՀԱՊ-ը Բաժանորդային համակարգով երեք կրթական ծրագիր է իրականացնում` «Ժանրեր, թեմաներ, հեղինակներ», «Իմ Կոմիտասը», «Սասունցի Դավիթ»: Դրանք անցկացվում են ըստ ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների:
Տաղավարներին կից տեղադրված են եղել նկարչական մոլբերտներ, պատանիները մի քանի ժամ բացօթյա նկարչությամբ են զբաղվել, ստեղծագործել ազատ թեմաներով` ամեն մեկն իր նախընտրած ժանրում: Սա Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի բաղկացուցիչ մասն է:
Էքսպո-արշավի տաղավարներին ծանոթանալուց հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանը`մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պատկերասրահ, ծանոթացել ցուցադրությանը, զրուցել դպրոցականների հետ:
Մարզերում անցկացված իրազեկման էքսպո-արշավներին միացել են Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղ պատկերասրահները:
Լրահոս
- Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան 23:59 15 Հոկտեմբեր 2024
- Գնել Սանոսյանը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Ստամբուլում հանդիպում են ունեցել 23:45 15 Հոկտեմբեր 2024
- Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց 23:30 15 Հոկտեմբեր 2024
- Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից 23:11 15 Հոկտեմբեր 2024
- Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում 22:44 15 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին․ Պեսկով 22:23 15 Հոկտեմբեր 2024
- Բայդենի վարչակազմը երաշխիքներ է տվել, որ Բեյրութում և դրա արվարձաններում Իսրայելի հարվածները կքչանան. Լիբանանի վարչապետ 21:56 15 Հոկտեմբեր 2024
- Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 21:43 15 Հոկտեմբեր 2024
- Օրակարգ, ծրագիր, վճռականություն․ պարտադիր կետեր՝ ընդդիմադիր առաջնորդի համար․ Նարեկ Մալյան 21:31 15 Հոկտեմբեր 2024
- Լիբանանում 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 41 մարդ է զոհվել 21:15 15 Հոկտեմբեր 2024
- Ադրբեջանական կողմից մերժում ստանալուց հետո Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ պատրաստ է շարունակել երկխոսությունը 21:00 15 Հոկտեմբեր 2024
- «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ օգոստոսի վերջին արված առաջարկին Ադրբեջանը դեռ չի պատասխանել․ ԱԳՆ 20:41 15 Հոկտեմբեր 2024
- ՔՊ-ի վարչության նիստը հետաձգվել է, արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին 20:30 15 Հոկտեմբեր 2024
- ԲՏԱ նախարարը Նիդերալնդների դեսպանին առաջարկել է համագործակցել 20:21 15 Հոկտեմբեր 2024
- Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ Armlur.am 20:00 15 Հոկտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը 19:50 15 Հոկտեմբեր 2024
- Աղձք բնակավայրի մոտ պայթեցումներ են անելու, բնակչությանը հորդորում են չանհանգստանալ 19:37 15 Հոկտեմբեր 2024
- Սպերցյանը որոշել է՝ որտեղ շարունակել մարզական կարիերան 19:24 15 Հոկտեմբեր 2024
- Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է 19:12 15 Հոկտեմբեր 2024
- Ցեմենտով բեռնված «KamAZ» -ը կողաշրջվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց 19:00 15 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 13:43 14 Հոկտեմբեր 2024 Ներդրած ավանդի համար մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում Ներդրած ավանդի համար մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
- 20:53 11 Հոկտեմբեր 2024 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Nihon Hidankyo-ին 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Nihon Hidankyo-ին
- 19:43 11 Հոկտեմբեր 2024 Կարևոր է մտածել, թե ինչպես կարող է մշակույթը օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին. Մարագոս Կարևոր է մտածել, թե ինչպես կարող է մշակույթը օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին. Մարագոս