15:58:50 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ

    15:47 7 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13:18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1954 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ.):

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է. Գ.-ն (ծնված 1985 թ.) և Ժ. Պ.-ն (ծնված 1942 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս