20:03:05 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան

    20:56 18 Մայիս 2024

    Սուրբ Աննա եկեղեցու բակից դիմելով պայքարին միացած քաղաքացիներին՝ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ պաաայքարի ցանկալի արդյունքին ու նպատակակետին հասնելու են, սակայն՝ համբերությամբ զինված ու կշռադատված քայլերով։

    «Մենք ուզում ենք այլ կերպ գործել, քան աշխարհի կարգն է և այլ կերպով հաղթել այն մարտահրավերները, որոնք աշխարհն է մեզ տրամադրել։

    Մենք իրավունք չունենք այնպիսի անհաշվենկատ գործողություններ անել, որ մեր դեմ կանգնած այս ամբողջ հրեշավոր մեխանիզմը կարողանա մեկ վայրկյանում հոշոտել և, բացի այդ, ժողովրդին տանել հերթական մեծ հուսախաբության, հիասթափության։

    Մենք պետք է համբերությամբ, ծանր հաամբերությամբ, գոտիները ձգելով՝ առաջ գնանք։ Եվ ասեմ՝ հենց այդ համբերությունն է այս մարդկանց վախեցնողը, սաարսափի տեղիք տվողը, թե մենք ի՞նչ ենք ուզում,  ի՞նչ ենք ուզում անել։

    Մի բան հստակ է, թե մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս