18:20:02 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բրազիլիայի ԱԳՆ-ն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները

    15:00 25 Հունիս 2024

    Բրազիլիայի իշխանությունները դատապարտում են Դաղստանում իրականացված ահաբեկչությունները և ցավակցություն են հայտնում հարձակումների արդյունքում զոհվածների ընտանիքներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարության կայքում։

    «Բրազիլիայի կառավարությունը սարսափով տեղեկացավ Դաղստանում Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու օրացույցի համաձայն Սուրբ Երրորդության օրը տեղի ունեցած ահաբեկչությունների մասին, որոնց հետևանքով վնասվել են սինագոգներն ու ուղղափառ եկեղեցիները, զոհվել է 20 մարդ։ Ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում, Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության ժողովրդին և կառավարությանը և վերահաստատում է իր խիստ հակազդեցությունը ցանկացած ահաբեկչական գործողության դեմ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ