01:44:54 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կիրանց-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

    18:40 6 Փետրվար 2025

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

    Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

    Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

    Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

    Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Սևան, Ճամբարակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:

    «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

    Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս