14:36:34 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ներկայացվել է Bentley Bentayga EWB-ի բացառիկ տարբերակը

    01:17 8 Փետրվար 2023

    Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Bentayga EWB քրոսովերի՝ Mulliner-ի ստեղծած առաջին մոդիֆիկացիան: Mulliner թունինգավորման ատելյեն մեքենան ստեղծել է մեկ օրինակով. այն նվիրված է Նեապոլի ձմեռային գինու փառատոնին, գրում է kommersant.ru-ն: Bentayga EWB-ն պատված է Snow Quartz Pearl White ներկի երեք շերտով: Էքսկլյուզիվ քրոսովերի սարքավորումների մեջ է մտնում Bentley Airline Seat-ը, որն ունի 22 կարգավորում և ներկառուցված կլիմա-կոնտրոլ և մերսման հնարավորություն։ Bentley Bentayga EWB Winter Wine Festival-ը վաճառվել է բարեգործական աճուրդում։ Քրոսովերը գնած զույգը, բացի մեքենայից, ստացել է հնգօրյա ուղևորություն Անգլիա և Շոտլանդիա՝ յցելելով Bentley գործարան և Macallan թորման գործարան այցի հնարավորությունով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս