- Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ
- Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց
- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել
- Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար
- Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան
- Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ
«Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է». պանթեոնում խնկարկել են նրա հիշատակը
16:15 6 Հունիս 2023Օրը խաչատրյանական է. այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, խաչատրյանական արվեստի երկրպագուներ, դպրոցականներ:
«Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է՝ անկախ փոփոխվող մարտահրավերներից ու խնդիրներից։ Հոբելյանական տարին ևս մեկ առիթ է վերաիմաստավորելու և նորովի գնահատելու Արամ Խաչատրյանի թողած հսկայական ժառանգությունը, որտեղ մշտապես անելիք ունենք՝ նաև նոր շերտեր բացահայտելու առումով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, հաստատվել է պետական ծրագիր, որի իրականացման համար բյուջեից հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ: Միջոցառումները բազմաժանր են և ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Վրաստանից մինչև ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ բացման համերգով: «Արամ Խաչատրյանի երաժշտությունը կյանքի բոլոր փուլերի համար է և տալիս է մտորելու ու հասկանալու հնարավորություն: Կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր երեխաները ևս ներգրավվեն հոբելյանական ծրագրերում՝ նորովի ճանաչելու և բացահայտելու Խաչատրյանին»,- եզրափակել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտարվեստը մեզ իրավունք է տալիս աշխարհի հանճարեղ ժողովուրդների շարքում զգալ՝ որպես լիարժեք անդամ:
Լրահոս
- Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար 22:00 28 Սեպտեմբեր 2023
- Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան 21:48 28 Սեպտեմբեր 2023
- Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ 21:43 28 Սեպտեմբեր 2023
- Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց 21:40 28 Սեպտեմբեր 2023
- Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ 21:36 28 Սեպտեմբեր 2023
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել 21:25 28 Սեպտեմբեր 2023
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով 21:13 28 Սեպտեմբեր 2023
- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել 20:58 28 Սեպտեմբեր 2023
- Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են շուրջօրյա հերթապահության իրականացումը Սյունիքի մարզում 20:56 28 Սեպտեմբեր 2023
- Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը 20:45 28 Սեպտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին 20:35 28 Սեպտեմբեր 2023
- «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր 20:34 28 Սեպտեմբեր 2023
- Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար 20:23 28 Սեպտեմբեր 2023
- ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան 20:12 28 Սեպտեմբեր 2023
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ 20:11 28 Սեպտեմբեր 2023
- «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին 20:00 28 Սեպտեմբեր 2023
- Քննարկվում է այրվածքներ ստացած մի քանի արցախցիների Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը 19:52 28 Սեպտեմբեր 2023
- ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան 19:37 28 Սեպտեմբեր 2023
- Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը 19:22 28 Սեպտեմբեր 2023
- Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն 19:10 28 Սեպտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
17:18 27 Սեպտեմբեր 2023 «Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները «Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները
-
17:43 22 Սեպտեմբեր 2023 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումները հետաձգում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումները հետաձգում է
-
13:45 22 Սեպտեմբեր 2023 Թատերականը նույնպես միացավ դասադուլին Թատերականը նույնպես միացավ դասադուլին