- Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»
- Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի ու Ստեփանակերտ․ Հաջիև
- Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո
- Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր
- Արմավիրի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է
- Ծանրամարտի ԵԱ. Ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
- Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն
- Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
- «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ
Կորսված հայրենիքը վերադարձնել կարող ես, մոռացված հայրենիքը՝ երբեք․ Արմեն Աշոտյանի ուղերձը՝ կալանավայրից
19:18 20 Փետրվար 2024ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը կալանավայրից՝ Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ․
«Հայրենակիցներ,
Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։
Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։
Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր , որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը , սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։
Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։ Ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։
Հիշեցնենք նրան, որ պետությունը ընդամենը հայրենիքի գոյության ապահովման ձև է, նրա կենսունակությունը ապահովելու միջոց։ Հիշեցնենք նրան, որ հայրենիքը մարմինն է, իսկ պետությունը՝ այն ծածկող մաշկը։ Հիշեցնենք նրան, որ եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։
Իրականում Նիկոլը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում՝ անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։ Ո՞նց կարող է պետությունը սիրել մեկը , ով մեզ դարձրել է գեոպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել այդ պետության Սահմանադրությունը, օրհներգը, զինանշանը։
Այո, նա «սիրում» է պետությունը` մարդու արյունը ծծող մակաբույծների սիրով։
«Ես մարդ եմ, ես հայ եմ , ես քաղաքացի եմ». սա՛ է իրականում արժանապատիվ կյանքի բանաձևը, որից ոչ մեկը չի կարող ջնջել մեր՝ հայ մարդ լինելու փաստը։
Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում։
Սակայն այլևս չասենք՝ նիկոլը պիտի հեռանա, որովհետև նա հոժարակամ չի հեռանա, և մենք պիտի պարտադրենք նրան մեր կամքը։
Չասենք՝ նիկոլը պիտի հեռացվի, որովհետև չի հասկացվում, թե ով պիտի դա անի։
Չասենք նաև՝ ժողովուրդը պիտի հեռացնի Նիկոլին, որովհետև յուրաքանչյուրս այդ ժողովրդի մի մասն ենք և նրա մեջքի հետևում թաքնվելու իրավունք չունենք։
Ուստի եկեք ամեն մեկս իր տեղում ասի. «Ե՛ս պիտի հեռացնեմ նիկոլին, ե՛ս պահանջում եմ նիկոլի հրաժարականը»։
Արցախը ես եմ, Հայաստանը ես եմ։ Հայը ես եմ։ Նիկոլի հրաժարականը պահանջողը ես եմ։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
20.02.2024»։
Լրահոս
- Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի ու Ստեփանակերտ․ Հաջիև 11:43 18 Ապրիլ 2025
- Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե» 11:32 18 Ապրիլ 2025
- Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո 11:20 18 Ապրիլ 2025
- Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր 11:09 18 Ապրիլ 2025
- Արմավիրի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է 10:53 18 Ապրիլ 2025
- Ծանրամարտի ԵԱ. Ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ 10:42 18 Ապրիլ 2025
- Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը. «Ժողովուրդ» 10:30 18 Ապրիլ 2025
- Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն 10:19 18 Ապրիլ 2025
- Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով 10:08 18 Ապրիլ 2025
- «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ 09:56 18 Ապրիլ 2025
- «Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է» 09:43 18 Ապրիլ 2025
- «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել 09:32 18 Ապրիլ 2025
- «Իրավունք». Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ» 09:21 18 Ապրիլ 2025
- «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը 09:10 18 Ապրիլ 2025
- Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան 23:26 17 Ապրիլ 2025
- Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԱՄՆ-ի հետ 23:16 17 Ապրիլ 2025
- Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր 23:02 17 Ապրիլ 2025
- Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ 22:39 17 Ապրիլ 2025
- Բեռնատարը ընկել է Որոտան գետը 22:22 17 Ապրիլ 2025
- Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 22:14 17 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
10:53 18 Ապրիլ 2025 Արմավիրի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է Արմավիրի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է
-
10:08 18 Ապրիլ 2025 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
-
09:32 18 Ապրիլ 2025 «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել
Քաղաքականություն
-
12:54 18 Ապրիլ 2025 Կոպտորեն խախտում եք ՏԻՄ-երի իրավունքը, պետական մարմինները չ չպետք է խառնվեն նրանց սեփական եկամտին. Արթուր Խաչատրյան Կոպտորեն խախտում եք ՏԻՄ-երի իրավունքը, պետական մարմինները չ չպետք է խառնվեն նրանց սեփական եկամտին. Արթուր Խաչատրյան
-
11:32 18 Ապրիլ 2025 Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե» Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»
-
11:09 18 Ապրիլ 2025 Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր