01:58:47 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փետրվարի 10-ից կգործարկվեն անվճար ուսանողական ավտոբուսները․ Արարատի համայնքապետարան

    20:35 8 Փետրվար 2025

    Արարատ քաղաքի համայնքապետարանից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղով և գրաֆիկով.

     

    Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով`

     

    Ժամը 7։00-ին՝ ք. Արարատ - ՈԿՖ բանավան - ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։

    Ժամը 15։30-ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան» - ՈԿՖ բանավան - քաղաք Արարատ։

     

    Ավշար և Նոյակերտ բնակավայրեր

     

    Ժամը 7։30-ին՝ գ. Ավշար - գ. Նոյակերտ - ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։

    Ժամը 15։30-ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան) - գ. Նոյակերտ - գ . Ավշար։

     

    Երասխ, Արմաշ և Սուրենավան`

     

    Ժամը 7։00-ին՝ գ. Երասխ - գ. Արմաշ գ.Սուրենավան - ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։

    Ժամը 15։30- ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան) - գ. Սուրենավան - գ. Արմաշ - գ. Երասխ։

     

    Արարատ գյուղ՝

     

    Ժամը 7։15-ին՝ գ. Արարատ - Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։

    Ժամը 15։30-ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան) - գ. Արարատ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս