01:55:06 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեմ չեն Փաշինյանի հեռանալուն. Գնդակը ընդդիմության դաշտում է. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

    01:30 14 Մայիս 2022

    Ընդդիմությունն ավարտել է առաջին փուլը, այն է՝ իրազեկել մարդկանց և այսպես ասած արթնացնել Լաոին, Լաոն արթնացել է։ Այժմ պետք է ներգրավել նաև, այսպես ասած, հասարակության մոխրագույն հատվածը, որոնք ոչ սպիտակ են ոչ սև։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ վերլուծելով ընդդիմության գործողությունները։

    Նրա խոսքով, ընդդիմությունը շատ մոտ է երկրում երկիշխանության հաստատմանը։ Ավելին, նրա համոզմամբ՝ «իշխանությունն իր վրա, իհարկե, զգում է այս ներքին ճնշումը։

    «Ճնշում, հստակ մեսիջներ եկան նաև արտաքին աշխարհից, և այդ մասին հայտարարեց թե՛ ՌԴ-ն, թե՛ ԱՄՆ-ն։ Աշխարհաքաղաքական այս կենտրոնները իրենց պաշտոնական աղբյուրներով ֆիքսեցին, որ ՀՀ-ում կա ճգնաժամ, և որևէ մեկին բացահայտ չսատարեցին, իսկ դա նշանակում է, որ դեմ չեն Փաշինյանի հեռացմանը»,- ասել է քաղտեխնոլոգը եւ ավելացրել. « ավելին, ԱՄՆ-ն նշեց, նաև, որ պետք է հարգել ցուցարարների իրավունքները, այլ կերպ ասած. «էդ ծեծ ու ջարը թարգեք տղերք»։

    Մանրամասները՝ տեսանյութում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս