23:31:43 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է․ Թովմասյան

    12:19 20 Փետրվար 2024

    Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է, Արցախյան շարժման 36-ամյակին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

    «Մենք ունենք երկու ճանապարհ․ մեկը հայրենասիրությունն է, մյուսը՝ ներկա իրողությունները։ Կարծում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,-ասաց Թովմասյանը։

    Նա նշեց, թե ԱՀ ԱԺ-ն գործելու է.

    «Ազգային ժողովը գործելու է, թեկուզ օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են»։

    Ինչ վերաբերում է արցախահայության Արցախ վերադարձին՝ Արթուր Թովմասյանն ասաց, թե միջազգային երաշխիքներ են պետք դրա համար, քանի որ անվտանգության հարցեր կան։

    «Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս