02:27:28 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ պետքարտուղարություն. Թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց

    09:29 3 Օգոստոս 2016

    ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն՝ Երևանում ներկայիս իրավիճակի վերաբերյալ:

    «Մենք թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց: Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփողության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է»,-«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

    Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել էր հայտարարություն. «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում»:

     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս