10:13:14 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խորհուրդներ՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար

    15:23 22 Հուլիս 2024

    Ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել․

    • Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:
    • Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:
    • Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:

    Եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ`

    լուծ,

    սրտխառնոց

    փսխում,

    ջերմության բարձրացում, ապա`

    մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս