08:24:11 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Alibaba-ն կբաժանվի 6 անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը դուրս կգա բորսա

    00:40 30 Մարտ 2023

    Alibaba ընկերությունը կբաժանվի 6 առանձին և իրարից անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը կստանա հանրային ընկերության կարգավիճակ և դուրս կգա բորսա՝ արտաքին ֆինանսավորում ներգրավելու համար։

    Ինչպես նշում է CNBC-ն, դա կլինի ամենամեծ վերակազմավորումը չինական էլեկտրոնային առևտրի հսկայի պատմության մեջ։

    Alibaba-ի հայտարարության մեջ ասվում է, որ վերակազմավորման հիմնական նպատակն է «բացահայտել բաժնետոմսերի արժեքը և բարձրացնել մրցունակությունը շուկայում»: Alibaba-ի ղեկավարությունը որոշեց գնալ այս քայլին ընկերության համար 2 դժվար տարիներից հետո. Չինաստանում տնտեսական աճը դանդաղել է, իսկ Պեկինը խստացրել է կառավարության կանոնակարգերը, ինչը հանգեցրել է մեծ ֆինանսական կորուստների և բաժնետոմսերի գների նվազմանը:

    Յուրաքանչյուր բիզնես խումբ կունենա առանձին գործադիր տնօրեն և տնօրենների խորհուրդ.

    • Cloud Intelligence Group-ը մասնագիտանալու է ամպային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում: Ընկերությունը կգլխավորի Alibaba-ի գլխավոր տնօրեն Դանիել Չժանը (Daniel Zhang):
    • Taobao Tmall Commerce Group-ը ծածկելու է ընկերության առցանց գնումների հարթակները, այդ թվում՝ Taobao-ն և Tmall-ը:
    • Local Services Group-ը ներառում է սննդի առաքման ծառայություն Ele.me-ն և քարտեզագրումը: Այն կգլխավորի Յու Յոնգֆուն (Yu Yongfu):
    • Cainiao Smart Logistics-ը ներառում է Alibaba-ի լոգիստիկ ծառայությունը: Այս ուղղության ղեկավարը կմնա Վան Լինը (Wan Lin):
    • Global Digital Commerce Group-ը ներառում է Alibaba-ի էլեկտրոնային առևտրի միջազգային բիզնեսները, ներառյալ AliExpress-ը և Lazada-ն: Ստորաբաժանման ղեկավարը կլինի Ցզյան Ֆանը (Jiang Fan):
    • Digital Media and Entertainment Group-ը ներառում է Alibaba-ի հոսքային ծառայությունը և ֆիլմերի բիզնեսը: Այս բաժնի ղեկավարը կլինի Ֆան Լույուանը (Fan Luyuan):

    Այս բիզնեսներից միայն Taobao Tmall Commerce Group-ն է ամբողջությամբ պատկանում Alibaba-ին: Մնացած բոլորը, հենց որ պատրաստ լինեն, դուրս կգան բորսա ու կզբաղվեն դրամական միջոցներ ներգրավելով:

    Նշենք, որ երբ հայտնի դարձավ Alibaba-ի վերակազմակերպման մասին, ընկերության բաժնետոմսերը ԱՄՆ-ում աճեցին ավելի քան 14%-ով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս