04:06:04 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալեն Սիմոնյանը Կատարում քննարկել է Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը

    21:49 24 Հունվար 2023

    Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

    «Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվել են տուրիզմը, ՏՏ ոլորտը, մշակութային փոխգործակցությունը

    ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները եւ հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

    Հանդիպմանը քննարկվել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ներդրումային գործակալության տնօրենը գործընկերներին է ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Նրա խոսքով Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար»,- նշված է հաղորդագրությունում:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս