07:23:13 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են դեպի հարաբերությունների կարգավորում և դիվանագիտական կապերի հաստատում. Ամիրբեկով

    22:42 26 Մարտ 2025

    Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե այդ հնարավորությունը հավերժ չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, տեղեկացնում է Perfil պարբերականը:

     

    Ինչպես հաղորդվում է՝ Ամիրբեկովն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, հրաժարվի ՛՛տարածքային հավակնություններից՛՛ և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս