09:22:29 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ

    09:30 30 Մարտ 2023

    «Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ: Ըստ լուրերի՝ նրա տեղափոխման պատճառն այն է, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ծանրաբեռնված է կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյաներով, ուստի որոշել են նրան տեղափոխել:

    Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում, եւ այստեղ հայտնվողներն ավելի անպաշտպան են։ Բայց ենթադրվում է, որ «Սեւան»-ում Նարեկ Սարգսյանն իրեն ավելի լավ կզգա՝ հաշվի առնելով նրա կապերը։ Նշենք, որ 2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս