01:18:45 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը

    23:12 8 Փետրվար 2025

    ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը՝ ռուս լրագրողի և բրիտանացի դիվանագետների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բրիտանական դեսպանատանն անհապաղ արձագանքել միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինների խնդրանքներին և ակնկալում է, որ բրիտանական դեսպանատան աջակցությունը կներառի դիվանագիտական առաքելության աշխատակիցների մասնակցությունը ընթացակարգային գործողություններին։

    Հիշեցնենք, որ Մոսկվայի օդանավակայանում բրիտանացի դիվանագետներից հարցազրույց վերցնելու փորձի ժամանակ վիրավորված լրագրողի բողոքով քրեական գործ է հարուցվել։

    Ըստ թղթակցի՝ նրան հրել է անհայտ տղամարդը, ով դիմավորում էր բրիտանական պատվիրակությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս