01:47:53 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին

    23:27 8 Փետրվար 2025

    Լիբանանի կառավարությունում երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հայազգի Նորա Պայրակտարյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ 

    Նա, որպես նախարար, առաջինն այցելել է Արամ Առաջինին՝ ստանալու Վեհափառ Հայրապետի հայրական օրհնությունը։

    Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ ինչպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և միջ-եկեղեցական շարժման, այնպես էլ կառավարության աշխատանքում իր կարևոր ներդրումը կունենա հայազգի պատգամավորը։

    Նորա Պայրակտարյանն ուսումը ստացել է Լիբանանում, իսկ դոկտորականի տիտղոսը՝ Սորգոնի համալսարանում։ Ներկայումս նա միջազգային հարաբերությունների և իրավունքի դասախոս է ամերիկյան և լիբանանյան համալսարաններում։

    Նախարար Պայրակտարյաննը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության և «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի անդամ է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս