- Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
- Լարսը բաց է
- Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ
- Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի
- Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
- Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին
- Երբ Թրամփը դառնա իսկական խաղաղարար, Բելառուսը կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը նրան հանձնելուն. Լուկաշենկո
- Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել
- 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով
- Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան
«Մեկին հազար ձի ու ջորի». ի՞նչ սկզբունքով է գումարները բաշխում ԿԳՄՍՆ-ն. «Փաստ»
10:05 20 Փետրվար 2024«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբել յանական միջոցառումներին տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Այս առումով ուշադրության է արժանի գումարների տրամադրման անհամաչափությունը, որի հետ կապված ներկայացնում ենք մի քանի փաստ:
Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):
Գրությունից պարզ է դառնում, որ ինչ ծրագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բոլորը հավանության են արժանացել և ֆինանսավորվել են։
Նույնը չես ասի, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի մասին։ Վերջինիս ուղարկված հարցմամբ «Փաստը» պարզել է, որ հիմնադրամը հինգ ծրագրի ֆինանսավորման համար դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հավանության է արժանացել միայն ֆրանսիական «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պատրաստումն ու հեռարձակումը. այդ նպատակով նախարարությունը հիմնադրամին տրամադրել է ընդամենը 15 մլն դրամ: Հիմնադրամի ֆինանսավորման չարժանացած ծրագրերն էին՝ «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողություն», «Խաչատրյանական գույներ», Արամ Խաչատրյանի մասին անդրադարձներ հեղինակավոր «Եվրոնյուզի» եթերում, Արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամին հատկացվել է 74 մլն դրամ, որից 39 մլն դրամը հատկացվել է Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որի պետական ֆինանսավորումն ամենամյա է:
Նույնը վերաբերում է նաև Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնին, որի համար հիմնադրամին հատկացված ընդհանուր բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ: Ի դեպ, հիմնադրամը 2023 թ. դեկտեմբերին Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթը կազմակերպել է նաև Չինաստանում, որին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Մրցույթն անցկացվել է Պեկինի ազգային օպերային թատրոնում։ Այդ նախագիծը իրագործելու համար հիմնադրամը չի էլ դիմել պետական աջակցությանը:
Ֆինանսավորմամբ երկրորդ տեղում է «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, որին հատկացվել է 111 մլն դրամ՝ Վրաստանում և Ֆրանսիայում հյուրախաղերի կազմակերպման համար:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 21 մլն 245,6 հազար դրամ: Այդ գումարով «Արամ Խաչատրյան» եռյակի մասնակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Իտալիայում, ինչպես նաև վերահրատարակվել է Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականությունը:
Այս պարագայում հետաքրքրական է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես ֆինանսավորում 48 մլն դրամ է ստացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների կազմակերպման համար։ Սակայն նվագախմբի՝ «Փաստին» ուղղված պատասխանից պարզ է դառնում, որ նվագախումբը դիմել է նախարարությանը 98,6 մլն դրամի ֆինանսավորման համար, սակայն ֆինանսավորում է ստացել 48,3 մլն դրամ, որն ուղղվել է նվագախմբի 14 օրվա օրապահիկների հատկացմանը։
Այս ամենից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է նախարարությունը տրամադրում ֆինանսավորում, քանզի այնպիսի տպավորություն է, որ գործում է մեկին՝ ամեն ինչ, մյուսին գրեթե ոչինչ սկզբունքը, կամ, ինչպես Ֆրիկն է գրել՝ «մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի»: Օրինակ՝ արդյունավետության համար առավել առաջնահերթ չէր լինի՞, ենթադրենք, հավանություն տալ մի նախագծի, որի շնորհիվ տարվա կտրվածքով «Եվրոնյուզի» եթերում պարբերաբար անդրադարձներ կկատարվին հայ մեծանուն կոմպոզիտորին: Իսկ միգուցե կա ա՞յլ հետաքրքրություն այս ամեն ինչի մեջ։ Կամ՝ գուցե նորից գործում է յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ այլոց՝ գրեթե ոչինչ սկզբո՞ւնքը։ Մի խոսքով, հարցերը շատ են, պատասխաններ չկան»:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
Լրահոս
- Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ 23:59 21 Հունվար 2025
- Լարսը բաց է 23:40 21 Հունվար 2025
- Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ 23:27 21 Հունվար 2025
- Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի 23:14 21 Հունվար 2025
- Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 23:00 21 Հունվար 2025
- Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին 22:47 21 Հունվար 2025
- Երբ Թրամփը դառնա իսկական խաղաղարար, Բելառուսը կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը նրան հանձնելուն. Լուկաշենկո 22:34 21 Հունվար 2025
- Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել 22:11 21 Հունվար 2025
- 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով 21:56 21 Հունվար 2025
- Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան 21:44 21 Հունվար 2025
- Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել 21:32 21 Հունվար 2025
- Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան (տեսանյութ) 21:15 21 Հունվար 2025
- Բաքուն փորձում է խաբել համաշխարհային հանրությանը` խաղալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության «բաց դատավարություն» 20:57 21 Հունվար 2025
- Շվեյցարիայի Վերին պալատի Արտաքին հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձև 20:42 21 Հունվար 2025
- Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային 20:31 21 Հունվար 2025
- Ջրվեժում զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր. կասկածյալները հայտնաբերվել են 20:13 21 Հունվար 2025
- Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը 20:09 21 Հունվար 2025
- Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը 20:00 21 Հունվար 2025
- Պահանջում ենք հրապարակել բանակցային գործընթացի ողջ փաթեթները. Հայկ Մամիջանյան 19:49 21 Հունվար 2025
- Շինծու դատաքննությունն այսօր շարունակվել է 19:38 21 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:59 21 Հունվար 2025 Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
-
23:40 21 Հունվար 2025 Լարսը բաց է Լարսը բաց է
-
23:27 21 Հունվար 2025 Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ
Քաղաքականություն
-
21:44 21 Հունվար 2025 Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան
-
21:32 21 Հունվար 2025 Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել
-
20:31 21 Հունվար 2025 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային