- Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում
- Պուտինն ընդունել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու արտգործնախարարության առաջարկը
- Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը
- Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատերազմի նոր փուլի մասին
- Ապօրինի ծառահատում
- Կարկուտ կտեղա
- «Թշնամին յուրացնում է Արցախը՝ հեռանկարում ունենալով Հայաստանը». Լիլիթ Գալստյան
- Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա hшրձшկման տեղեկատվության իսկությունը․ ՀՀ Կառավարություն
- Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում
- Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամը չորս զորակոչիկից կաշառք է ստացել
11:43 5 Օգոստոս 2024ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-ից 6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:
2023 թվականի նոյեմբերին, պայմանավորվածության համաձայն, զորակոչիկ Գ. Մ.-ն և նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:
Արդյունքում՝ զորակոչիկից կաշառք ստացած պաշտոնատար անձ Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ. Մ.-ն, իրականում նպատակ չունենալով նշված զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից ստացել է ընդհանուր 4000 ԱՄՆ դոլար և 1.100.000 ՀՀ դրամ։
Արդյունքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից նշված զորակոչիկներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից:
Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/, իսկ Գ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Հ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Լրահոս
- Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում 00:00 19 Սեպտեմբեր 2024
- Պուտինն ընդունել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու արտգործնախարարության առաջարկը 23:45 18 Սեպտեմբեր 2024
- Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը 23:34 18 Սեպտեմբեր 2024
- Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատերազմի նոր փուլի մասին 23:17 18 Սեպտեմբեր 2024
- Ապօրինի ծառահատում 22:55 18 Սեպտեմբեր 2024
- Կարկուտ կտեղա 22:40 18 Սեպտեմբեր 2024
- «Թշնամին յուրացնում է Արցախը՝ հեռանկարում ունենալով Հայաստանը». Լիլիթ Գալստյան 22:20 18 Սեպտեմբեր 2024
- Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա hшրձшկման տեղեկատվության իսկությունը․ ՀՀ Կառավարություն 22:05 18 Սեպտեմբեր 2024
- Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում 21:36 18 Սեպտեմբեր 2024
- Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները 21:22 18 Սեպտեմբեր 2024
- «Բորիս» ցիկլոնը վնասներ է հասցրել Կենտրոնական Եվրոպային 21:00 18 Սեպտեմբեր 2024
- «Մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել»․ ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է օլիմպիական խաղերի մեդալակիրներին (Տեսանյութ) 20:41 18 Սեպտեմբեր 2024
- Լիբանանում սկսել են պայթել հեռախոսներն ու արևային մարտկոցները 20:20 18 Սեպտեմբեր 2024
- Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ ՔԿ 20:10 18 Սեպտեմբեր 2024
- Գիշերը քաղաքացուն նստեցրել են իր իսկ ավտոմեքենայի հետնամասում և առևանգել 19:58 18 Սեպտեմբեր 2024
- Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ է այցելել 19:44 18 Սեպտեմբեր 2024
- «Մեր ժողովուրդների փոխգործակցությունը հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունի»․ Սերգեյ Կոպիրկին 19:30 18 Սեպտեմբեր 2024
- 2018 թվականից սկսած՝ Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից․ Արտակ Զաքարյան 19:17 18 Սեպտեմբեր 2024
- Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել են երիտասարդ կամավորներ․ Այսօր նրանց հետ է հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսը 19:05 18 Սեպտեմբեր 2024
- Երևանում թափոնները երկրորդ կյանք են ստանում 18:53 18 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
Քաղաքականություն
- 19:30 18 Սեպտեմբեր 2024 «Մեր ժողովուրդների փոխգործակցությունը հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունի»․ Սերգեյ Կոպիրկին «Մեր ժողովուրդների փոխգործակցությունը հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունի»․ Սերգեյ Կոպիրկին
- 17:07 18 Սեպտեմբեր 2024 Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ. Փաշինյան Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ. Փաշինյան
- 16:43 18 Սեպտեմբեր 2024 Ալեն Սիմոնյանը Կանադա այցից առաջ ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին Ալեն Սիմոնյանը Կանադա այցից առաջ ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին