21:22:32 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին

    23:47 19 Մարտ 2025

    Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայում և վերականգնել հսկողությունը կենտրոնական հատվածում գտնվող «Նեցարիմ» միջանցքի նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

    «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր հյուսիսում և հարավում: Այս գործողության շրջանակներում ուժերը կրկին վերահսկողության տակ են վերցրել տարածքները մինչև «Նեցարիմ» միջանցքի կենտրոնական հատվածը», - ասվում է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս