06:47:47 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Արաղչին՝ Գրիգորյանին

    19:50 25 Մարտ 2025

    Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

    Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

    Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս