- Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում
- ԱՄՆ կոնգրեսականներն պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
- Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
- ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը
- Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել
- Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
- Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի
- Հայազգի Նորա Պայրաքթարյանը պաշտոն է ստացել Լիբանանի նոր կառավարությունում
- Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին
- Ինչպես ձեռք բերել 11 մլն դրամից ավելի արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և խնայելով ավելի քան 3 մլն դրամ
Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
23:59 21 Հունվար 2025Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
««Օրենքում երիտասարդական պետական քաղաքականությունը սահմանվում է որպես Կառավարության կողմից ընդունված ծրագրերի եւ միջոցառումների համակարգ` միտված երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը եւ այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձեւավորմանը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալտնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ եւ մրցունակ երիտասարդի ձեւավորմանը:
Նախաձեռնությամբ հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում է երիտասարդի տարիքը` 13-35, որին ուղղված է երիտասարդական քաղաքականությունը: Ամրագրվում են երիտասադրության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները: Սահմանվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը, երիտասարդների համար նոր ծրագրերի առաջադրմանը, օրենքի ընդունումից հետո ՏԻՄ-երի դերակատարությանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթում պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ իր մտահոգություններն ու դիտարկումները: Նա նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում առկա չէ որեւէ կարգավորում պետության կողմից երիտասարդական կենտրոն հիմնելու վերաբերյալ, սահմանված չեն մի շարք հասկացություններ, այդ թվում` ի՞նչ է երիտասարդության բաղադրիչը եւ դրա վերաբերյալ փորձագիտական վերլուծությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձանագրել է` «Առաջին անգամ ՀՀ-ում մենք ընդունելու ենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որն իր հերթին պետք է ունենա մշակված գործողությունների պլան ապագայում, ծրագիր, ուղղություններ, սակայն ամենակարեւորը` քաղաքական ուղերձն ու հայեցակարգն է եւ քայլերի հաջորդականությունը»: Հայկ Կոնջորյանի խոսքով երիտասարդության քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ կդրսեւորվի երիտասարդների տաղանդը:
«Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 21-ի ԱԺ նիստում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
- Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում 23:59 8 Փետրվար 2025
- ԱՄՆ կոնգրեսականներն պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը 23:42 8 Փետրվար 2025
- Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին 23:27 8 Փետրվար 2025
- ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը 23:12 8 Փետրվար 2025
- Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել 22:50 8 Փետրվար 2025
- Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է 22:31 8 Փետրվար 2025
- Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի 21:46 8 Փետրվար 2025
- Հայազգի Նորա Պայրաքթարյանը պաշտոն է ստացել Լիբանանի նոր կառավարությունում 21:23 8 Փետրվար 2025
- Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին 21:00 8 Փետրվար 2025
- Ինչպես ձեռք բերել 11 մլն դրամից ավելի արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և խնայելով ավելի քան 3 մլն դրամ 20:48 8 Փետրվար 2025
- Փետրվարի 10-ից կգործարկվեն անվճար ուսանողական ավտոբուսները․ Արարատի համայնքապետարան 20:35 8 Փետրվար 2025
- Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը․ Արմեն Աշոտյան 20:21 8 Փետրվար 2025
- Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ 20:08 8 Փետրվար 2025
- Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Պուտինին երկիր այցելելու արգելք տված դատախազի նկատմամբ. Reuters 19:50 8 Փետրվար 2025
- Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը 19:36 8 Փետրվար 2025
- Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու 19:23 8 Փետրվար 2025
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք է 19:00 8 Փետրվար 2025
- Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ. Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլև այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից. Աշոտյան 18:46 8 Փետրվար 2025
- Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները 18:30 8 Փետրվար 2025
- ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետ 18:19 8 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:27 8 Փետրվար 2025 Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
-
22:50 8 Փետրվար 2025 Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել
-
22:31 8 Փետրվար 2025 Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
Քաղաքականություն
-
23:59 8 Փետրվար 2025 Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում
-
21:00 8 Փետրվար 2025 Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին
-
20:21 8 Փետրվար 2025 Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը․ Արմեն Աշոտյան Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը․ Արմեն Աշոտյան