19:40:41 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

    15:00 16 Մայիս 2024

    Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ են եկել։

     

    «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Կենտրոնական բանկից նշել են․ «Ի պատասխան Ադրբեջանից Հայաստան տրանսֆերների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների, հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ 50 հիմնական երկրների, որտեղից ստացվող և այնտեղ փոխանցվող դրամական միջոցները որոշակի էական ծավալ են կազմում։ Հիշյալ երկրների ցանկում Ադրբեջանը ներառված չէ, քանի որ կա՛մ փոխանցումներ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում՝ հիշյալ ցանկում ներառելու համար»:

     

    Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իբր Ադրբեջանից Հայաստան մեծ ծավալի տրանսֆերներ են եկել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս