20:42:41 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև

    14:56 27 Մարտ 2025

    Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ղազախական ծառայությունը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժամարտ Տոկաևը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

    Ղազախստանի նախագահը կարծում է, որ այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշան և խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը:

    Բացի այդ, Ղազախստանի ղեկավարը հայտն է «ներքին բիզնեսի պատրաստակամությունը Հայաստան ապրանքների մատակարարումը 350 մլն դոլարով ավելացնելու համար»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս