06:42:25 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

    23:47 25 Մարտ 2025

    Մարտի 25-ին, ժամը 14:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

     

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 25 քմ)։

     

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 15։41-ին: Այրվել է խորդանոցը և ներսում կուտակած մոտ 4 խմ վառելափայտ:

     

    Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից այգի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս