08:09:14 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ

    23:16 25 Մարտ 2025

    Հայ ժողովուրդը պետք է դադարեցնի Ավետյաց երկրի փնտրտուքը, որովհետև գտել է իր Ավետյաց երկիրը. դա Հայաստանի Հանրապետությունն է, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

     

    Վարչապետը նշել է, որ կարևորում է ՀՀ-ում նոր Սահմանադրության ընդունումը։ 

     

    «Իհարկե, այդ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված բոլորովին այլ կոնտեքստ ու համատեքստ է ստացել, սակայն դա կապ ունի Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ։ Խնդիրը պետությունը հայրենիքի հետ, քաղաքացուն հայրենիքի և պետության հետ նույնականացնելն է, բայց առանց հաջորդ գործողության այդ պրոցեսը կիսատ կլինի։ Իսկ ո՞րն է այդ գործողությունը, երկրում հաստատված իրավակարգը նույնականացնել քաղաքացու հետ կամ երկրում հաստատված իրավակարգի աղբյուր լինելու ընկալումն արմատացնել քաղաքացու մեջ»,- ասել է վարչապետը։ 

     

    Նրա խոսքով՝ Սահմանադրությունն է օրենքների և իրավակարգի աղբյուրը։ Սահմանադրությունն սկզբունքնորեն պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից։

     

    «Բայց խնդիրն այն է, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեները հանրության շրջանում շատ լուրջ և շատ խորը կասկածներ են առաջացրել, թե ինչքանո՞վ է քաղաքացին քվեարկել այդ սահմանադրական տեքստի օգտին։ Սահմանադրությունը պատկերացնում եմ քաղաքացիների կողմից իրար միջև ձեռքսեղմում, որ մենք պայմանավորվում ենք միասին այս կանոններով ապրել»,- նշել է նա։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս