02:26:38 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հարկային եկամուտները 30 տոկոսով ավելի են». Կառավարությունը բյուջեի եկամուտներից 40 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ

    13:30 23 Հունիս 2022

    Մենք գնահատում ենք, որ  այսօրվա դրությամբ հարկային եկամուտները բավարար հիմք են տարեկան ցուցանիշը այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար...

     

    Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 2022 թվականի բյուջեի եկամուտները ավելացրեց 40 մլրդ դրամի չափով եւ այդ միջոցներն ուղղեց կառավարության պահուստային ֆոնդ:

    Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս տարվա կիսամյակի տվյալներով հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին. «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են 911 մլրդ դրամ եւ դա 30 տոկոսով ավելին է, քան 2021-ի ցուցանիշը: Հարկային եկամուտների աճտը պայմանավորված է մի քանի գործոնմներով, դրանց թվում հարկային վարչաչարարության բարելավումն է, 2021-ի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ  աճն է: Երրորդ պատճառը խտանյութերի համար պետական տուրքի գումարն է, որը մենք նախատեսլ էինք 2022-ի բյուջեում, բայց մի քիչ զգուշավոր էինք եղել, նախատեսել էինք տարվա համար 50 մլրդ դրամ, մինչդեռ այսօրվա դրությամբ արդեն 38 մլրդ ունենք: Առաջին կիսամյակում ունենք որոշակի գնաճային միջավայր, որն ավելի բարցր է, քան բյուջեի հիմքում դերված ցուցանիշները: Սա որոշակի հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման:

    Մենք գնահատում ենք, որ  այսօրվա դրությամբ հարկային եկամուտները բավարար հիմք են տարեկան ցուցանիշը այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար»,-ասաց նախարար:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2021-ի արդյունքներով, մենք բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավել ենք կատարել 147 մլրդ դրամով. «Այսօրվա դրությամբ բյուջեում մոտ 46 մլրդ դրամի ավել հավաքագրումներ ունենք: Մենք արդեն ապրիլին գիտեինք սա: Ֆինանսների նախարարության հետ խորհրդակցելով, եկանք եզրակացության, որ դեռ չներառենք պահուստային հիմնադրամ, սպասենք կիսամյակի ավարտին: Այս փուլում պահուստային ֆոնդն ավելացնում ենք 40 մլրդ դրամով: Մենք բյուջեում ունենք կապիտալ ծրագրեր, որոնք այդ պահի դրությամբ բյուջետային ծախսի մեջ չի տեղավորվել եւ մենք պահել ենք հենց այսպիսի դեպքերի համար: Մյուս կողմից կարծում ենք, որ բյուջեի եկամուտները էլի կավելանան եւ գիտենք՝ ինչի արդյունքում: Հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն: Բյուջեի քննարկման ժամանակ նախարարություններն ասում էին՝ անհետաձգելի ծրագրեր կան: Հիմա այդ ծրագրեր կբերեք, կտեսնենք»,-ասաց Փաշինյանը:

    Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը պատրաստվում է Երեւանում ստեղծել Արթուր Աբրահամի մարզադպրոցը. «Հիմա էլ եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի մարզադպրոցը: Այս շրջանակներում նախագծերը պատվիրենք, մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, նրանք պետք է հետագա կառավարմանը շատ կոնկրետ մասնակցություն ունենան»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս