11:11:10 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել

    00:00 14 Հուլիս 2024

    «Ատլանտայի» գործարար համայնքը «Միասին» անվանումով վավերագրական ֆիլմ է թողարկել Ադրբեջանում ապօրինի պահվող գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին: 

    Ֆիլմի հեղինակ, Ատլանտայի բիզնես ակումբի հիմնադիր Միխայիլ Վորոնինը պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնվել Սկոլկովոյի բիզնես դպրոց, որի հիմնադիրը Վարդանյանն էր, իր՝ Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթության մասին։ 

    Ֆիլմը պատմում է Վարդանյանի կյանքի և գործունեության մասին, ընդգծում՝ նրա գաղափարներն ու նախագծերը փոխակերպեցին ոչ միայն Ռուսաստանի գործարար միջավայրը, այլև հասարակությունը։ 

    Ֆիլմի հեղինակն ընդգծել է Ռուբենի տաղանդը՝ ապագան տեսնել 20 տարի հետո։ Լրագրող, սցենարիստ, Business FM-ի առաջատար սյունակագիր, Altman talks դպրոցի հիմնադիր Կիրա Ալթմանը Վարդանյանին անվանել է մարդ-մոլորակ․ «Երբ հանդիպում ես Ռուբենին, նա սկսում է խոսել քեզ հետ, խոսում է կարծես ապագայի մասին»։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս