00:30:26 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի, Լոզանի արբիտրաժային դատարան ենք դիմելու. Գիլոյան

    09:06 13 Օգոստոս 2024

    Լոզանի արբիտրաժային դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը

     

    «Մենք բողոքարկել ենք և իրավացիորեն ենք բողոքարկել, 100 տոկոսանոց ճշգրտությամբ մրցավարները, ուզում եմ հուսամ, որ սխալվել են, այլ ոչ թե միտումնավոր են արել։

     

    Ակնհայտ էր, որ ոսկին պետք էր Արթուրը բերեր, և ես հույս ունեմ, որ ճշմարտությունը կվերականգնվի։ Հնարավորություններ կան, մենք ուսումնասիրել ենք, Օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի անգամ ոսկին վերադարձրել են կամ 2-րդ ոսկին են տվել։ Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկի մեդալը մեզ տան»,-ասել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս