16:51:02 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե ուզեի, Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողն իմ անունով գրանցի. Աղվան Հովսեփյան

    20:25 20 Հունվար 2025

    Երևանում ես ոչ մի թիզ հող չեմ վերցրել։ Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

    Նա, մասնավորապես, նշեց. «Գլխավոր դատախազ էի, եթե ցանկանայի, ապա Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողն իմ անունով գրանցի»։

    Նշենք, որ դատական նիստին այսօր շարունակվեց գործով որպես տուժող անցնող Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» եղբոր՝ Մանվել Ղարիբյանի հարցաքննությունը։

    Մանվել Ղադիբյանն այս գործով հարցաքննվում է երրորդ անգամ, ըստ մեղադրող Կորյուն Սերոբյանի՝ պայմանավորված է դատարանում տրված ցուցմունքների էական հակասություններով։ Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք հիշողության խնդիր ունի՞: Ի պատասխան Ղարիբյանը նշեց՝ այո, 17 անգամ վիրահատվել է։

    Մանվել Ղարիբյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ հողատարածքն իրենն է եղել, իրավիճակը փոխվել է և իր եղբայրը դադարել է լինել եղբայր։ Նրա խոսքով՝ Վարշամի հետ հարաբերությունները վատ են:

    «Ինքը հանցագործ է, բոլորին հանցագործ է սարքել»,-ասաց նա:

    Ղարիբյանը ծիծաղով արձագանքեց դիտարկմանը, թե Վարշամ Ղարիբյանն Աղվան Հովսեփյանին կաշառք է տվել հեռուստաընկերությունը. «Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին, իմ նման ընկերը չի կարողացել տա, Վարշամը ոնց կարող է տալ»։

    Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Հովսեփյանը գնացել է Շանթ միայնակ՝ առանց թիկնապահների, պահանջել, որ հողատարածքը գրանցվի իր որդու անունով, ապա վկան նշեց, որ 2007թ -ից հետո ինքը մուտք չի գործել Շանթ՝ եղբոր հետ հարաբերությունների պատճառով, բայց չի հավատում, որ Հովսեփյանը նման բան աներ։ 

    Իննչպես հայտնի է՝ Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախության հոդվածներով: Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար դրամի գույքն օրինականացնելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ